Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

09.09.2015

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մոտ այսօր Կապանի տարածաշրջանի համայնքապետերի մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը մարզպետի տեղակալ Վ. Դավթյանի, մարզպետարանի աշխատակազմի ֆինասական և սոցիալ-տնտեսական, ՏԻ և ՀԳՄՀ, քաղաքաշինության վարչությունների պետերի, ինչպես նաև <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի <<Կապանի անտառտնտեսության>> մասնաճյուղի տնօրենի մասնակցությամբ քննարկվեցին ընթացիկ 9 ամիսների կտրվածքով համայնքների սեփական եկամուտների, այդ թվում՝ գույքահարկի և հողի հարկի վճարների հավաքագրման, համայնքային ճանապարհների բարեկարգման, համայնքների ջրավազանային ֆոնդի օգտագործման և ջրամատակարարման հետ կապված հարցեր:
Ներկայացվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2015թ. ինը ամիսների ցուցանիշները, ըստ որի՝ մի շարք համայնքներում հողի հարկի և գույքահարկի գծով կուտակված պարտքեր կան: Մարզպետը հավաքագրման ցածր ցուցանիշ ունեցող համայնքների ղեկավարներին հորդորեց ուշադրության կենտրոնում պահել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման պարտքերի մարման գործընթացը և առաջարկեց քայլեր ձեռնարկել իրենց համայքներում առկա խնդիրը սեղմ ժամկետներում կարգավորելու և լուծելու ուղղությամբ:
Համայնքապետերը տեղեկություններ ներկայացրեցին համայնքային ճանապարհների վիճակի վերաբերյալ: Նշվեց, որ Գեղի, Նոր Աստղաբերդ, Քաջարան, Դովրուզ, Շիշկերտ, Գեղանուշ, Եղվարդ, Ուժանիս գյուղական համայնքներում կան անմխիթար ճանապարհներ, որոնց պատճառով խնդիրներ են առաջացել: Մարզպետը քաղաքաշինության վարչության պետ Ռ. Ավետիսյանին հանձնարարեց տեղում ուսումնասիրել բարձրացված հարցը, խնդիրը ներկայացնել քննարկման՝ նշված համայնքներում փոսային և անհրաժեշտ աշխատանքներ իրականացնելու համար:
Մի շարք համայնքներում բնակիչների` վառելափայտի ձեռքբերման հետ կապված խնդրի առնչությամբ մարզպետը <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի <<Կապանի անտառտնտեսության>> մասնաճյուղի տնօրենին հանձնարարեց համայնքների ղեկավարների և անտառապետերի հետ քննարկել հարցը, անել ամեն ինչ՝ գյուղի բնակիչների վառելափայտի ձեռքբերումը դյուրին դարձնելու համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այդ մասին կտեղեկացվի Կապանի տարածաշրջանի անտառապետերին:
Խորհրդակցության ժամանակ մարզպետ Ս. Խաչատրյանը խոսեց գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրերի՝ մասնավորապես, ներդրումային և ճանապարհաշինական ծրագրերի մասին, քննարկվեցին առաջացած խնդիրների և դրանց լուծման հետ կապված հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15