Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

15.09.2015

ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն ընդունել է <<COWI>> դանիական կազմակերպության ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են <<Սյունիքի և Վայոց ձորի մարզերի հեռագնա և փոքր համայնքների կոշտ կենցաղային թափոնների կառավարում>> ծրագրի իրականցման հետ կապված հարցեր: Ծրագրի նպատակն է մանրամասն ուսումնասիրել երկու մարզերի փոքր և հեռագնա համայնքներում առկա աղբավայրերի, աղբանոցների և աղբի հավաքման վիճակը, աջակցել աղբավայրերի տեղադրման աշխատանքներին:
Վ Դավթյանը ընդհանուր տեղեկություններ է ներկայացրել մարզի համայնքներում իրականացվող աղբահանության, աղբի հավաքման, աղբավայրերի տեղադրման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ:
Մասնավորապես քննարկվեցին մարզի համայնքներում կոշտ կենցաղային թափոնների կառավարման բարելավմանն ու հետագա համագործակցությանն ուղղված հարցեր:
ՏԿԱԻՆ-ի և <<COWI>> դանիական կազմակերպության հետ համատեղ իրականացվող այս ծրագիրը ֆինանսավորում է Ճապոնիայի կառավարությունը, համակարգում՝ <<Ասիական զարգացման բանկը>>: Տեղական փորձագետների ներգրավմամբ իրականացվող ծրագիրը մեկնարկել է այս տարվա սեպտեմբերի 7-ին և կտևի տասներկու ամիս:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15