Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԿԱՊԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ <<ՍԽՐԱՆՔԻ ՕՐԸ>>
16.09.2015
Սեպտեմբերի 16-ին` Կապանում նշվում է արդեն ավանդական դարձող <<Սխրանքի օրը>>: Այսօր քաղաքի կենտրոնում տեղադրված Հունան Ավետիսյանի արձանի մոտ էին հավաքվել Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, զինվորականներ, Սյունիքի մարզպետարանի և Կապանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:
ՀՀ Սյունիքի մարզպետի օգնական Վ. Դավթյանը, մարզպետարանի աշխատակազմի մշակույթի և սպորտի բաժնի պետ Ս. Դավթյանը, Կապանի փոխքաղաքապետ Ռ. Սարգսյանը, Կապանի վետերանների խորհրդի նախագահ Ռ.Հարությունյանը և այլ հյուրեր ծաղիկներ դրեցին հերոսի արձանին:
Զինվորական նվագախմբի հնչյուններով էլ սկսվեց և ավարտվեց ռազմահայրենասիրական բաց դասը, որը կազմակերպել էին քաղաքապետարանն ու Հունան Ավետիսյանի անունը կրող Կապանի թիվ 9 ավագ դպրոցի սաները:
Աշակերտները ներկայացրին Հունան Ավետիսյանի կյանքի էջերը, մարտական ուղին, հնչեցրին բանաստեղծություններ, հայրենասիրական երգեր, նաև՝ նրան նվիրված երգ ու հանդես եկան պարային կատարումներով:
Օրվա խորհրդին իր ելությում անդրադարձ կատարեց Հ.Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցի տնօրեն Գ. Հովհաննիսյանը:
Նշենք, որ այս օրը զոհվել է ԽՍՀՄ հերոս, Մեծ հայրենականի կապանցի մասնակից Հունան Ավետիսյանը:ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի առաջարկությամբ և նախաձեռնությամբ այս օրը նշվում է` որպես <<Սխրանքի օր>>: (Օրը նշվում է նաև հերոսի հայրենի Ծավ գյուղում):