Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵԱՀԿ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱԿՏԻ 40-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

17.09.2015

 ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը սեպտեմբերի 16-ին Երևանում մասնակցել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հիմնադիր փաստաթղթի՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման 40-րդ տարելիցի առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը:
Հելսինկյան եզրափակիչ ակտը, որ 1975 թ. օգոստոսի 1-ին ստորագրել են երեսունհինգ երկրների նախագահներ և վարչապետներ, դիտվում էր որպես մեծագույն քայլ սառը-պատերազմյան լարվածությունների թուլացման ուղղությամբ: Այն հանգեցրեց անվտանգության վերաբերյալ երկխոսության մշտական ֆորումի կազմավորմանը՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի՝ այժմ ԵԱՀԿ: Հելսինկյան եզրափակիչ ակտը ձևավորեց անվտանգության եզակի և համապարփակ սահմանում՝ ընդգրկելով ռազմա-քաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդկային ոլորտները: Հետագայում մասնակից պետությունների կողմից ստանձնած պարտավորությունների հետ շարունակում է ուղղորդել ԵԱՀԿ գործունեությունը: Տասը հիմնարար սկզբունքներն ուղղորդում են մասնակից պետությունների հարաբերությունը իրենց քաղաքացիների, ինչպես նաև միմյանց հետ:
Տոնական միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ :

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 14:25:00