Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԿԱԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ՀԵՏ

18.09.2015

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը խորհրդակցություն անցկացրեց ՀՀ մարզպետների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ մարզերում հրատապ կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացին առնչվող հարցեր, խաղողի մթերման և կարկտահարված համայնքների խնդիրներին առնչվող խնդիրները: ՏԿԱԻ նախարարը մասնավորապես խոսեց հակակարկտային համակարգերի բարելավմանն ու դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև 2014 թվականին ազոտական պարարտանյութի և սերմնացուի գումարների հավաքագրման և 2015 թվականին գյուղացիական տնտեսություններին տրամադրված դիզ.վառելիքի, պարարտանյութի բաշխման գործընթացին առնչվող հարցեր:
Մարզպետները նախարարին զեկուցեցին Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված մարզերում կազմակերպվող միջոցառումների գործընթացի մասին: Քննարկվեցին նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանն առնչվող խնդիրները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 14:25:00