Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ՝ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

19.09.2015

  ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը սեպտեմբերի 19-ին Երևանում մասնակցել է <<Շուկաներ Մեղրիի համար>> ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի առթիվ կազմակերպված միջոցառմանը:
<<CARD>> հիմնադրամի և շվեցարական <<HELVETAS Swiss Intercooperation>> -ի համատեղ ջանքերով իրականացվող ծրագիրը ֆինանսավորվում է Շվեցարիայի միջազգային զարգացման գործակալության կողմից և նպատակն է՝ աջակցել Մեղրիի տարածաշրջանի պտղաբույծների, վերամշակողների և առևտրային կազմակերպությունների արտադրողականության ու եկամտաբերության բարձրացմանը: Ծրագիրը նախատեսում է իր այս նախաձեռնությամբ նպաստել այգեգործության զարգացման համար անհրաժեշտ մասնագետների ապահովմանը և այնպիսի համակարգի ներդրմանը, որի արդյունքում այդ տարածաշրջանի դպրոցականները հնարավորություն կունենան ստանալ նախնական միջին մասնագիտական տեխնիկական կրթություն՝ գյուղատնտեսության ոլորտում և հետագայում ուսումը <<Հայաստանի ազգային ագրարային համալսարանում>> շարունակելու:
Ծրագրի շրջանականերում նախատեսվում է Մեղրիի տարածաշրջանում կազմակերպել կլոր-սեղան քննարկումներ, որի ընթացքում կարծարծվեն ծրագրի իրականացման հետ կապված հարցեր :

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 14:25:00