Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

19.09.2015

Սիրելի՛ սյունեցիներ

Շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի առիթով: Տոն, որը հպարտությամբ է լցնում յուրաքանչյուր հայի հոգին ու գիտակցությունը և մեզանից յուրաքանչյուրի պայքարի ու նվիրումի արդյունքն է: Այս տոնի կարևորությունն ըմբռնելու համար բավական է հիշել, թե երբ է վերջին անգամ հայոց հողի վրա եղել 24-ամյա անկախություն ու խաղաղություն:

Հայ ժողովուրդն ի լուր աշխարհի բարձրաձայնեց՝ այո, ես տեր եմ իմ պատմական ժառանգությանն ու ազգային ինքնությանը, իմ նախնիների թափած արյանը, պատմական հայրենիքին, դրոշին ու պետականությանը: Մեր ժողովուրդը դժվարությունների, մաքառումների և արյան գնով աշխարհին ապացուցեց, որ կարող է ապրել ազատ ու անկախ, կարող է պաշտպանել անկախ ապրելու իր սրբազան իրավունքը:

Մեր անկախության ուղին սկզբնավորվեց արցախյան պայքարով: Մի ողջ ժողովուրդ մարտի դաշտում հերոսաբար մաքառեց և դժվարին պատմական ժամանակաշրջանում ստեղծեց պետականություն ու բանակ:

Դարակազմիկ պատմական բոլոր գործընթացների ժամանակ Սյունիքի և սյունեցու համար անկախ պետականության վերականգնումը համարվել է գերագույն նպատակ: Ահա թե ինչու սյունյաց լեռնաշխարհի անկախ ու ինքնիշխան ժողովուրդն անձնվիրաբար ձեռնամուխ եղավ հանուն  պետականության մղվող ազատագրական պայքարին: Սյունեցիները անվերապահորեն հավատում են Հայաստանի հավերժական ազատությանն ու պետական անկախությանը և պատրաստ են պաշտպանելու մեծագույն նվաճումը՝ անկախությունը:

Կրկին շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձի կապակցությամբ, մաղթում՝ խաղաղություն և հաջողություններ՝  ի բարօրություն մեր երկրի:

 
 

 

ՀՀ Սյունիքի մարզպետ                                          Ս. Խաչատրյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 14:25:00