Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՆԱՀԻՏ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ՝ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԿՈՉՄԱՆՆ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

23.09.2015

 ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունել է ՀՀ Նախագահի կողմից Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ վաստակավոր մանկավարժի կոչմանն արժանացած Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Անահիտ Մինասյանին:
Մարզպետը շնորհավորել է վաստակավոր մանկավարժին, նշել, որ մենք պետք է քաջ գիտակցենք, որ մեր երկրի առաջընթացի և հաջողությունների համար անհրաժեշտ է ճանաչել, գնահատել և խրախուսել արժանավորներին:
Կարևորելով կրթական բարեփոխումների, նոր սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման արդի պահանջների իրականցման գործընթացներում մանկավարժի դերակատարությունն ու աշխատանքը` Ս. Խաչատրյանը նշել է, որ մեր ժողովուրդը միշտ բարձր է գնահատել առաքինի սերունդներ կերտելու գործում ուսուցչի ավանդն ու դերը:
Ա. Մինասյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար և նշել, որ կոչումը մարդու նկատմամբ ամենամնայուն վերաբերմունքն է գործին նվիրյալի համար:
Մարզպետը Ա. Մինասյանին մաղթել է ամուր առողջություն, անսպառ եռանդ ու նորանոր հաջողություններ մանկավարժական գործունեության մեջ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36