Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՊԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ

28.09.2015

 Սեպտեմբերի 25-ին Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում կազմակերպել էր Սմբատ Ռոլանդի Մելիք-Ստեփանյանի <<Կապան. ուրվագծեր երկրամասի պատմության>> գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայվել հեղինակի՝ կյանքից հեռանալուց 5 տարի հետո: Ս.Մելիք-Ստեփանյանի մենագրության մեջ արտացոլված է Կապանի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, իսկ օգտագործված բազմաթիվ սկզբնաղբյուրներից որոշներն առաջին անգամ են գիտական շրջանառության մեջ դրվում:
Ներկայացվեց գրքի հեղինակի կենսագրությունն ու անցած ուղին, գրքի հրատարակության գաղափարի, այն կյանքի կոչելու համար կատարված աշխատանքների, խմբագրման և տպագրության մասին:
Շնորհանդեսի ժամանակ, որին ներկա էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Գրիգորյանը, գիրքը գրախոսեց Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն պատմաբան Գրիշա Սմբատյանը: Ռոբերտ Գրիգորյանը (Էջանանցի) ներկայացրեց գրքում առաջին անգամ հանդիպող ուշագրավ տեղեկությունները, ինչպես նաև Մելիք-Ստեփանյանների տոհմը:
Բանախոսները շեշտեցին, որ սա Կապանի համապարփակ և ամբողջական պատմությունը ներկայացնելու առաջին փորձն է: Ս.Մելիք-Ստեփանյանի մասին խոսք ասացին Կապանի քաղաքապետ Ա.շոտ Հայրապետյանը, Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը, Կապանի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Ռիտա Օվչյանը,
իր ելույթում Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հիշեցրեց, որ գրքի տպագրության գաղափարը կյանքի կոչելու տարին պատահականորեն չի ընտրվել. այն իրողություն դարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների շրջանակներում: Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել գրքի հրատարակման գործում:
Ամփոփելով երեկոն՝ գրքի հեղինակի այրին՝ Նունե Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց գրքի հրատարակության գործի կազմակերպիչներին:
Շնորհանդեսի երեկոն եզրափակվեց գրքի հեղինակի տաղանդաշատ դստեր՝ երիտասարդ դաշնակահարուհի Լիանա Ստեփանյանի կատարումներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36