Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԵԱՀԿ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ ԱՅՑԵԼԵՑ ՇԻՆՈՒՀԱՅՐԻ ԲՐԴԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ

30.09.2015

 Սեպտեմբերի 29-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինի հետ այցելեց Գորիսի տարածաշրջանի Շինուհայր գյուղում գործող բրդի վերամշակման արտադրամաս և կարպետի արհեստանոց: Մարզպետն ու Անդրեյ Սորոկինը ծանոթացել են բրդի վերամշակման, թելի, գորգագործական արտադրամասում իրականացվող աշխատանքների ընթացքին: Այն հիմնվել է <<Գորիսի կանանց ռեսուրս կենտրոնի>> կողմից ԵԱՀԿ-ի աջակցությամբ: Մարզպետը կարևորել է նման փոքր արտադրամասերի առկայությունը տեղական արտադրության խթանման և զբաղվածության խնդրի լուծման տեսանկյունից և համոզմունք հայտնել, որ այսպիսի արտադրամասերի հիմնումը կնպաստի մարզում թեթև արդյունաբերության ոլորտի զարգացմանը:
Արհեստանոցում աշխատում են 43 կին, որոնք մշակում են տեղական մատակարարներից ստացված բուրդը և գործում կարպետ, գորգ, գուլպաներ և այլ բրդյա արտադրանք: Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը և դեսպան Ա. Սորոկինը պատրաստակամություն հայտնեցին շարունակելու աջակցությունը արհեստանոցի սարքավորումների ավելացման և արդիակացման, ինչպես նաև ներդրումային ծրագրերի մշակման հարցում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36