Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՄԱՐԶՈՒՄ ԵԱՀԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ

01.10.2015

 ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սեպտեմբերի 30-ին եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինի հետ այցելեց Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնք: Այստեղ ԵԱՀԿ-ի <<Սյունիքի մարզում ԵԱՀԿ ծրագրերի գրասենյակի>> և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի <<Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհներ>> ծրագրի ֆինանսական և տեխնիկական, մարզպետարանի գործուն աջակցությամբ, ինչպես նաև համայնքային կառույցների մասնակցությամբ վերականգնվել է Սյունիք համայնքի ջրանցքը: Այցը նշանավորվեց Սյունիք և Աճանան համայնքները սպասարկող 4 կիլոմետանոց ջրանցքի բացումով: Ջրանցք է մտնում վարկյանում 100լ ջուր: Ջրանցքի վերականգնումով Սյունիք համայնքի 160 ընտանիքներ ապահովվում են ջրով: Սյունիք համայնքը հանդիսանում է գյուղական մթերքի խոշոր արտադրող և հողերի աղտոտումը էկոլոգիական վտանգ է առաջացնում Կապանի տարածաշրջանի համար: Պատասխանատուների հավաստմամբ, այս գյուղական համայնքներում ոռոգման ջրագծերի վերանորոգման միջոցով հնարավոր է կանխարգելել հողերի դեգրադացիան և ապահովել բնակչությանը անվտանգ գյուղմթերքով: Անդրեյ Սորոկինը շնորհակալություն հայտնեց մարզպետ Ս. Խաչատրյանին սերտ համագործակցության և ծրագրին աջակցելու համար և տեղեկացրեց, որ 2015-ին ԵԱՀԿ-ն մտադիր է աջակցել նաև Սյունիք համայնքում բարձր քանակությամբ թունավոր տարրեր պարունակող աղտոտված հողերի կառավարման գործին՝ հավելելով, որ ջրագծի շահագործումն անմիջականորեն կապված է կազմակերպության Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյա տարելիցի հետ, ինչի առիթով իր գոհունակությունը հայտնեց: Մարզպետ Ս. Խաչատրյանը նշեց, որ ջրագծի շահագործման և ջրամատակարարման աշխատանքների արդյունավետության համար կարևոր են ջրագծի պահպանման և ջրակարգավորման հետ կապված աշխատանքները:
Մարզում ԵԱՀԿ-ն իրականացնում է տնտեսական և էկոլոգիական անվտանգությանն ուղղված տարբեր ծրագրեր, որոնց արդյունքներին ծանոթանալու նպատակով մարզպետ Ս. Խաչատրյանը և ղեկավար դեսպան Ա. Սորոկինը եղան նաև Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում: Այստեղ տեղադրվել է արևային տաք ջրամատակարարման համակարգ, որի կիրառումը հնարավորություն տվեց նվազեցնել գազի օգտագործումը և կրճատել CO2 -ի արտանետումները մթնոլորտ (տարեկան 40 տոննայից ավելի):
Ս. Խաչատրյանը և Ա. Սորոկինը շրջեցին հիվանդանոցում, ծանոթացան շենքային և կենցաղային պայմաններին: Մարզպետը զրուցեց բուժանձնակազմի հետ, հետաքրքրվեց նրանց մտահոգող, ինչպես նաև մասնագետ կադրերի ապահովվածության խնդիրներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36