Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս.ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

05.10.2015

Թանկագի՛ն ուսուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առիթով:
Ավանդույթ դարձած այս գեղեցիկ տոնը վկայությունն է այն մեծ ուշադրության ու հոգատարության, որ ցուցաբերվում են ուսուցչի ու նրա աշխատանքի նկատմամբ:
Ճակատագրի դաժան հարվածների առաջ կանգնած հայրենիքի փրկության ու հարատևման դեղատոմսը միշտ եղել է հայ ուսուցչի ձեռքերում : Սյունիքի հոգևոր ու աշխարհիկ դպրոցներն ու վարդապետարանները ապահովել են սյունեցու գիտակցական ու բարոյական, ռազմական ու ֆիզիկական ուժն ու հզորությունը:
Սիրելի՛ ուսուցիչներ, դարերից եկած մեր ազգային արժեքների պահպանման, երիտասարդ սերնդի կրթության ու դաստիարակության գործը, վստահ եմ, հոգատար ու հուսալի ձեռքերում է:
Դուք ձեր առաքելությունն իրականացնում եք արժանապատվորեն, որովհետև գիտակցում եք, որ առաջին հերթին ձեզանից է կախված մեր պետության ապագայի, երիտասարդ սերնդի գիտակրթական ու բարոյական նկարագիրը:
Մենք անում ենք առավելագույնը՝ նպաստելու մարզի կրթության բնագավառի խնդիրների լուծմանը: Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր դպրոցների վերանորոգման ու վերազինման, ուսուցիչների աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ: Այս գործընթացները կրելու են շարունակական բնույթ: Ընդհանրապես, կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները գտնվում են մարզային իշխանությունների ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Թող ձեր՝ մեր պետության ապագա քաղաքացիների ձևավորման գործում ներդրած ավանդը, թափած ջանքերը զուր չանցնեն, ձեր քրտնաջան աշխատանքը միշտ լինի գնահատված:
Կրկին շնորհավորելով այս հրաշալի տոնի առիթով, մաղթում եմ ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ, ստեղծագործական նորանոր հաջողություններ և տոնական բարձր տրամադրություն:

ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյան

05 հոկտեմբերի 2015թ.

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 14:25:00