Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՄԱՐԶԻ ՄԻ ԽՈՒՄԲ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ

05.10.2015

 ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Ուսուցչի օրվա առթիվ կրթության ու մանկավարժության բնագավառում ներդրած ավանդի, մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած վաստակի և մանկավարժական երկարամյա աշխատանքի համար մի խումբ մանկավարժների պարգևատրել է շնորհակալագրերով ու <<Ակսել Բակունցի>> հուշամեդալով:
Այսօր Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետ Ս. Խաչատրյանը հանձնել է պարգևները:
Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` մարզպետը երախտիքի խոսքեր է ասել ուսուցիչներին՝ իրենց կոչմանը հավատարիմ մնալու և իրենց գործը արժանապատվորեն կատարելու համար: Մարզպետը մասնավորապես նշել է, որ ուսուցիչը ամնենամեծ կոչումն է, իսկ սյունեցի ուսուցիչը միշտ եղել է բարձունքին:
Մարզպետը, կարևորելով ուսուցչի աշխատանքը, առաջադրված նպատակները, մասնավորապես ընդգծել է նրանց դերն ու վաստակը մեր երկրի վաղվա քաղաքացու ձևավորման, հայապահպանության, ինչպես նաև ժամանակի մարտահրավերներին դիմակայելու գործում:
Միջոցառման ընթացքում բարեմաղթանքի խոսքով հանդես եկավ նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ. Ալեքսանյանը, ով իր խոսքում մասնավորապես ընդգծեց ուսուցչի լուսավոր կերպարի կարևորությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11