Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

09.10.2015

Այսօր մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:Նիստին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, մարզի քաղաքային ու գյուղական համայնքների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներ:
Մարզում գյուղատնտեսական աշխատանքների կատարման և աշնանացանի հետ կապված անելիքների մասին զեկույցով հանդես եկավ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի պետ Ն. Շադունցը:Նշվեց, որ մարզում այս տարի բերքի տակ է դրվել 34843 հա ցանքատարածություն, որից 26113 հա` հացահատիկային, 410` հատիկաընդեղենային, 1083.5՝ բանջարային, 6230՝ կերային, 16՝ տեխնիկական մշակաբույսեր, 1747.4 հա կարտոֆիլ: Պտղի և հատապտղի ցանքատարածությունները կազմել են 2591 հա, խաղողը` 185: Նշված բոլոր ցուցանիշներում նախորդ տարվա համեմատ գրանցվել է աճ, ցանքային մշակաբույսերը նախորդ տարվա համեմատ ավելացել են` 1470հա-ով:
Մարզին հատկացվել է 1500000լ դիզվառելիք, 2200 տ ազոտական պարարտանյութ, 250 տ գարնանացան գարու, 2 տ առվույտի, 40 տ կորնգանի սերմացու, 800 տ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու: Ավելացել է անասնագլխաքանակը: Ավարտվել են աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքները` 15342 հա աշնանացան ցորենից ստացվել է 46794 տ համախառն բերք, 4719 հա գարնանացան գարուց՝ 3303 տ, 92 հա գարնան ցորենից՝ 65 տ համախառն բերք: Գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցածր բերքատվությունը պայմանավորված է երկարատև երաշտով: Այսօրվա դրությամբ կատարվել է 9550հա աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքս, որից 400հա` աշնանացան գարու:
Անգեղակոթ, Ախլաթյան, Բռնակոթ, Շաքի և Սպանդարյան համայնքներում կատարվել է 10.350 հա արոտների ջրարբիացում: Ընթացքի մեջ են Կոռնիձոր, Շինուհայր, Նորավան, Աղիտու, Իշխանասար, Որոտան համայնքների ծրագրերի կառավարման և պլանների մշակման գործընթացը:
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր մարզի համայնքներում 2015թ. 9 ամիսների համայնքային բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին և առկա խնդիրներին: Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հ. Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ սեփական եկամուտների՝ 9 ամսվա համար նախատեսված 935942.6 հազ.դրամի դիմաց հոկտեմբերի 1-ի դրությամբ հավաքագրվել է 994686.7 հազ.դրամ կամ նախատեսվածի 106.3%-ը: 2014թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ հավաքագրման աճը կազմել է 10.6 % : Մարզի 19 համայնքներում սեփական եկամուտների հավաքագրումը չի գերազանցում տարեկան պլանների 50% ցուցանիշը: Շեշտվեց, որ համայնքի բյուջեի բոլոր եկամտատեսակները ենթակա են հավաքագրման և մեկ եկամտատեսակի կատարումը չպետք է բացասաբար անդրադառնա մյուսի կատարման վրա:
Քաղաքաշինության վարչության պետ Ռ. Ավետիսյանը ներկայացրեց քաղաքաշինության ոլորտում իրականացված տեսչական ստուգումների արդյունքներն ու ծրագրերը: Վարչական հսկողություն է անցկացվել ժամանակացույցով նախատեսված 27 համայնքներում:Մարզի համայնքներից 27 հողհատկացման առաջարկությունից մերժվել է 7-ը, ՀՀ քաղաքաշինության նախարարություն ներկայացված 11 հողհատկացման առաջարկությունից՝ 1-ը: Մարզպետարան է ներկայացվել 147 շինարարության, 3 քանդման թուլյտվություն և 66 շինարարության շահագործման փաստագրման ակտ:
Մարզում քաղաքացիական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների և առաջիկա անելիքների մասին հաշվետվությամբ հանդես եկավ ՀՀ ՏԿԱԻ նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Բ. Զաքարյանը: Նշվեց, որ ընթացիկ 9 ամիսների ընթացքում մարզի տարածքում գրանցվել է 637 արտակարգ դեպք, որից 539-ը տեխնածին, այդ թվում՝ հրդեհի 324, ՃՏՊ-ի՝ 53, մերկասառույցի՝ 23, քամու ուժգնացման՝ 6, երկրաշարժի՝ 2, քարաթափման՝ 17, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 136 դեպք:
Ելույթներով հանդես եկան Վերիշեն, Խոտ և Վարդանիձոր համայնքների ղեկավարները:
Ամփոփելով մարզխորհրդի նիստը` մարզպետ Սուրիկ Խաչատրյանը խոսեց մարզի տարբեր ոլորտներում արձանագրված ձեռքբերումների մասին, նշեց, որ ավարտվում են մարզի 2՝ Կապանի և Մեղրիի բժշկական կենտրոնների վերակառուցման և կառուցման աշխատանքները: Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին՝ մասնավորապես, ցածր ցուցանիշ ունեցող համայնքների ղեկավարներին, հորդորեց քայլեր ձեռնարկել առաջիկա ամիսներին ամբողջությամբ հավաքագրում ապահովելու ուղղությամբ: Մարզպետը հանձնարարեց տասնօրյա ժամկետում ավարտին հասցնել գյուղացիական տնտեսություններին տրամադրված նախորդ տարիների սերմացուի վարձավճարների հավաքագրման գործընթացը:
Անդրադառնալով ներդրումային ծրագրերին ու մարզում դրանց իրականացմանը՝ մարզպետը կարևորեց մարզի զարգացմանն ուղղված ծրագրերի հարցում գյուղական համայնքների ղեկավարների դերը և համագործակցությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11