Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ԷՄՄԻՅԱՆԻՆ

12.10.2015

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին:
Ողջունելով հյուրին՝ մարզպետը բարձր է գնահատել նրա դերը աթլետիակայի զարգացման գործում: Սուրիկ Խաչատրյանը գոհունակությամբ փաստել է, որ վերջին տարիներին Սյունիքի մարզը, մասնավորապես Կապան քաղաքը, մեծ հաջողություններ է արձանագրում միջազգային մրցաշարերում:
Եվրոպայի հեռացատկի ռեկորդակիր Ռ. Էմմիյանը շնորհակություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ, իրավամբ, Սյունիքի մարզը միջազգային մրցաշարերում շատ մարզիկներ է տվել: Նա նաև իր երախտագիտությունը հայտնեց մարզպետին՝ այս սպորտաձևին աջակցելու և համագործակցության համար:
Ս. Խաչատրյանը նշել է, որ Սյունիքում աթլետիկան արդեն ավանդական սպորտաձև է դարձել, և այս առումով ժամանակակից վազքուղիների անհրաժեշտություն կա:
Ռ. Էմմիյանը խոստացել է աջակցել միջազգային ստանդարտներին համապատասխան
վազքուղի ունենալու հարցում, ինչը կնպաստի մարզի, ինչպես նաև Հայաստանի աթլետիկայի զարգացմանը:
Մարզպետը հետագայում նույնպես աջակցությունն ու համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11