Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ <<ԱրմՊրոդԷքսպո>> ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԵՎ <<ՀԱՅԱԳՐՈՖՈՐՈՒՄ>> ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆԸ
16.10.2015

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի <<Երևան Էքսպո>> ցուցահանդեսային համալիրում մասնակցել է <<ԱրմՊրոդԷքսպո>> միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի և <<Հայագրոֆորում>> համաժողովի բացմանը:
Միջոցառումները կազմակերպվել են ՀՀ Գյուղատնտեսության աշխատողի օրվան ընդառաջ: 2011 թ. սկսած ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի երրորդ կիրակին Հայաստանում նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր:
Մարզպետը շրջել է Հայաստանի և Արցախի ագրոպարենային ոլորտը ներկայացնող ցուցահանդեսի տաղավարներով, զրուցել մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացել նրանց արտադրատեսականուն, գործունեությանը, առկա խնդիրներին, ընթացիկ և հեռանկարային ծրագրերին:
Ցուցահանդեսային համալիրի բակում բացօթյա առանձին տաղավարներով <<ԱրմՊրոդԷքսպո>>ցուցահանդեսին մասնակցել են նաև հանրապետության բոլոր մարզերը՝ իրենց բերք ու բարիքով:
<<ԱրմՊրոդԷքսպո>> ցուցահանդեսի տաղավարներում շրջայցից հետո Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է <<Հայագրոֆորում>> համաժողովի բացմանը:
Հոկտեմբերի 16-18-ն անցկացվող <<ԱրմՊրոդԷքսպո>> միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 80 ընկերություն Հայաստանից և Արցախից: