Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՆՆԱՐԿՈՒՄ <<ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՈՒ ՆԱԽԱԳԻԾԸ>> ԹԵՄԱՅՈՎ
16.10.2015

Սահմանադրական փոփոխությունների գործընթացի և նախագծի վերաբերյալ այսօր <<Մեդիա կենտրոնը>> Կապանում կազմակերպել էր քննարկում, որին
մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի, Կապանի քաղաքապետարանի, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցներ:
Անկողմնակալ և ոչ միակողմանի քննարկման ընթացքում բանախոսներն արտահայտեցին իրենց կարծիքներն ու դիրքորոշումները, հանդես եկան ելույթներով: Մարզպետարանի ներկայացուցիչները ներկայացրեցին հանրաքվեի ընթացքի մասին տեղեկատվություն՝ օրենսդրությամբ, մասնավորապես, <<Հանրաքվեի մասին>> ՀՀ օրենքով և ՀՀ ընտրական օրենսգրքով, մարզպետարանին և մարզի համայնքների ղեկավարներին վերապահված գործառույթների կատարման մասին: