Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱԿԱՆԱԶԵՐԾՎԵՑԻՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

23.10.2015

ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը հոկտեմբերի 22-ին այցելել էր Կապանի տարածաշրջանի Սրաշեն գյուղական համայնքի մերձակայքում գտնվող ականզերծված տարածքներ: Այստեղ << The HALO Trust >> ականազերծման բարեգործական կազմակերպությունը և << Հայաստանի հումանիտար ականզերծման և փորձագիտական կենտրոնը>> (ACHD) ԱՄՆ դեսպանատան հետ միասին իրականացնում էր ականադաշտերի ականազերծման աշխատանքներ: Սահմանամերձ այս հողատարածքների զգալի մասը ականապատվել էր 1990-ականների ռազմական գործողությունների ժամանակ և դրանց ականազերծումը կենսական խնդիր էր համարվում Սրաշեն և հարակից գյուղական համայնքների բնակիչների համար: Այսօր այս տարածքները, որպես արոտավայր օգտագործելու համար, հանձնվեցին Սրաշեն գյուղական համայնքին: Ականապատ դաշտերը մաքրվել են ԱՄՆ պետդեպարտամենտի <<Զենքերի վերացման և չեզոքացման>> բաժնի աջակցությամբ (PM/WRA) և << The HALO Trust >>-ի վերապատրաստած Հայաստանի <<Խաղաղապահ գումարտակի>> սակրավորների կողմից:
Ականազերծված դաշտերում և տարածքներում համայնքի բնակիչները այսուհետ հնարավորություն կունենան իրենց հողերը ապահով և արդյունավետ օգտագործել:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36