Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԲՌՆԱԿՈԹՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՐԸ

25.10.2015

 Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ համայնքում  արդեն երրորդ տարին է նշում են համայնքի օրը: ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Գրիգորյանը հոկտեմբերի 24-ին մասնակցել է համայնքի օրվան նվիրված միջոցառմանը, որն այս տարի նշանավորվեց համերգային ծրագրով: Տոնական տրամադրություն էր ողջ համայնքում: Ելույթներով հանդես եկան Սիսիանի ժողովրդական գործիքների համույթը, գյուղի դպրոցականները: Մինչ այդ գյուղացիները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Հայրենական մեծ պատերազմում և Արցախում նահատակված հայորդիների հուշակոթողներին:
Օրը նաև լավ առիթ էր գյուղապետի համար՝ բնակչության առաջ հաշվետվությամբ հանդես գալու: Այս տարի ամբողջ գյուղն ապահովվել է խմելու ջրով. նախկին 8 ժամի փոխարեն հիմա ջրամատակարարումը Բռնակոթում շուրջօրյա է, նաև բարելավվել է ջրի որակը։ Նորոգման ու բարեկարգման իրենց հերթին են սպասում գյուղի դպրոցն ու մանկապարտեզը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36