Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԿԱԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ՀԵՏ
28.10.2015

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի մոտ անցկացվեց մարզպետների հետ հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Խորհրդակցության ընթացքում քննակվեցին մարզերում իրականացվող հրատապ ծրագրի կատարման ընթացքին, համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, գյուղատնտեսական մթերքների մթերման գործընթացին, ինչպես նաև ընթացիկ տարում ՀՀ մարզերին հատկացված ազոտական պարարտանյութի և սերմացուի դիմաց գումարների փոխանցմանն առնչվող հարցեր: Տեղեկատվություն տրամադրվեց <<Տարածքային զարգացման հիմնադրամի>> կողմից իրականացվող ծրագրերի մասին:
ՀՀ ՏԿԱԻ նախարարին զեկուցվեց, որ նախատեսված աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի: Քննարկվեցին մարզպետների կողմից բարձրացված մի շարք հարցեր, տրվեցին հանձնարարականներ:
Խորհրդակցությանն անդրադարձ կատարվեց նաև նոյեմբերին կայանալիք հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի նիստին, ինչպես նաև Գյուղական համայնքների 5-րդ համաժողովին վերաբերող կազմակերպչական հարցերի: