Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

30.10.2015

  Հոկտեմբերի 26-ին Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի մարզահրապարակում տեղի ունեցավ նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի մարզային փուլը: Մարզային փուլին մասնակցելու իրավունք էին ստացել մրցումների տարածքային փուլում 1-ին և 2-րդ տեղերը գրաված Քաջարանի թիվ 1, Կապանի թիվ 10, Մեղրիի թիվ 1, Ագարակի, Խնձորեսկի, Անգեղակոթի,Դարբասի միջնակարգ և Գորիսի թիվ 4 ավագ դպրոցների թիմերը:
Մրցումներն անցկացվեցին նռնակի նետում, 8 կգ-ոց ուսապարկով փոխանցումավազք, ձգումներ պտտաձողից, կրոսավազք/1000մ/, ինքնաձիգի քանդում և հավաքում, հրաձգություն օդամղիչ հրացանից մրցաձևերից: Պատասխանատուների հավաստմամբ՝ թիմերը շատ լավ էին նախապատրաստվել մրցումներին: Լարված և անզիջում պայքարից հերո 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Քաջարանի թիվ 1, Կապանի թիվ 10 և Խնձորեսկի միջնակարգ դպրոցների թիմերը: Նշված դպրոցների թիմերի ղեկավարներ Վանիկ Աթայանին, Վարդան Ստեփանյանին և Արմեն Բուդաղյանին հանձնվեցին նախարարության կողմից պատվոգրեր:
Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմն իրավուք ստացավ մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության ռազմամարզական խաղերի հանրապետական եզրափակիչ փուլին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36