Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍՅՈՒՆԻՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 115-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

02.11.2015

 ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հոկտեմբերի 31-ին ներկա է գտնվել Սյունիք գյուղական համայնքի հիմնադրման 115-րդ տարեդարձին: Տոնական միջոցառմանը մասնակցում էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, տարածքի գյուղերի բնակիչներ, բազմաթիվ սյունիքցիներ:
Սյունիք գյուղական համայնքը հիմնադրվել է1900 թվականին՝ ֆրանսիացիների կողմից: Վերջիններս ստեղծեցին <<Սյունիք>> անունով պղնձաձուլարանը և հետագայում բնակավայրը ձուլարանի անունով կոչվեց Սյունիք:
Գյուղում 1930 թվականին բացվեց տարրական դպրոցը, այնուհետև 1965-67 թվականներին կառուցվեցին ներկայիս դպրոցի և 1950-ին` մանկապարտեզի շենքերը, որոնք գործում են մինչ այսօր: 1982 թ. բնակավայրին տրվեց գյուղի կարգավիճակ: 1991- 1992-ականներին գյուղն անընդհատ ռմբակոծվում էր: Այսօր գյուղում լուծում են ստացել մի շարք առաջնահերթ խնդիրներ. կառուցվեց Սյունիք գյուղի նոր ջրագիծը, հիմնվեց գյուղի բուժկետը, վերանորոգվեցին բարձրահարկ շենքերի տանիքները, կենցաղի և մշակույթի տները, հիմնանորոգվեց նախակրթարանը, կառուցվեց երեխաների հանգստի գոտին, լուսավորվել են փողոցները, գազաֆիկացվել՝ բնակարանները: Գյուղում գործող համակարգչային կենտրոնից օգտվում են գյուղի բնակիչները:
Հանդիսավոր օրվա առիթով Սյունիք գյուղական համայնքի բարգավաճման, համայնքի զարգացման ծրագրերին աջակցելու համար ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին շնորհվեց ՀՀ Սյունիքի մարզի Սյունիք գյուղական համայնքի պատվավոր քաղաքացու կոչում: Սյունիք գյուղական համայնքի բարգավաճման, տնտեսական և մշակութային զարգացման գործում ակնառու ներդրում ունենալու համար պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36