Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ

05.11.2015

 Նոյեմբերի 5-ին (հոկտեմբերի 26-ի փոխարեն) ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Մարզպետն ընդունել է 59 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր հիսուներկու, աշխատանքի տեղավորման՝ երեք, վթարված տան, տանիքի վերանորոգման, սեփականաշնորհված տարածքի և էլեկտրաէներգիայի վերականգնման հարցերով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներին տրվել է դրական լուծում: Հաշվառման են վերցվել աշխատանքի ընդունվելու մասին դիմած երկու քաղաքացիները: Մարզպետը աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարեց ուսումնասիրել վթարված տան, տանիքի վերանորոգման, սեփականաշնորհված տարածքի և էլեկտրաէներգիայի վերականգնման վերաբերյալ դիմումները և ներկայացնել համապատասխան առաջարկություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11