Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ <<ՄԱԼԱԹԻԱ>> ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

06.11.2015

 Նոյեմբերի 5-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունել է <<Մալաթիա>> բժշկական կենտրոնի ներկայացուցիչներին, որոնց հետ քննարկվել են մարզպետարանի և բժշկական հաստատության գործակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը ներկա էին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական վարչության պետ Նունե Գևորգյանը և <<Կապանի բժշկական կենտրոն>> փբը-ի տնօրեն Սմբատ Օրբելյանը :

Բուժհաստատության ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց կառույցի գործունեության հիմնական ուղղություններն ու ընդգրկվածությունը:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից առաջարկություն եղավ մի շարք վիրահատություններ տեղում կազմակերպելու, գնային քաղաքականության մեջ զեղչերի կիրառման, լաբորատոր և գործիքային հետազոտությունների, ինչպես նաև մասնագետների փոխանակման, խորհրդատվական ծառայությունների կազմակերպման ու գիտաժողովների անցկացման վերաբերյալ:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական վարչության պետ Նունե Գևորգյանը քննարկվող հարցերի շուրջ հանգամանորեն ներկայացրել է իր մոտեցումները, գործընկերային կապերն ընդլայնելուն միտված ուղղությունները:
Հանդիպման ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ Սյունիքի մարզպետարանի և <<Նատալի ֆարմ>> սպը <<Մալաթիա>> բժշկական կենտրոնի միջև: Հուշագրի համաձայն նախատեսվում է բարձրացնել մարզի բնակչությանը ցուցաբերվղղ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակը, ապահովել դրանց շարունակականությունը, մարզի բժշկական հաստատություններում չիրականացվող մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները բնակչությանը հասանելի դարձնել:
Քննարկվել են նաև հետագա համագործակցության ուղղություններն ու առաջիկա ծրագրերը, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց մարզի չորս բժշկական կենտրոններում առցանց խորհրդատվություն անցկացնելու շուրջ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50