Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԵՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ <<ԱԺ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԵՐԻ>> ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ԳԱՎԱԹՈՎ

10.11.2015

 Հոկտեմբերի 5-6-ին Վանաձորում տեղի ունեցավ <<Ազգային ժողովի գավաթի>> խաղարկության մրցումների 4-րդ՝  եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին մարզային փուլերում լավագույն արդյունքներ ցուցաբերած 4-6-րդ դասարանների աշակերտները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը:
Եզրափակիչ փուլին այս տարի Սյունիքից մասնակցել են Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի 6-րդ, ինչպես նաև Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի 4-րդ և թիվ 13 հիմնական դպրոցի 5-րդ դասարանների աշակերտները` յուրաքանչյուր դասարանից 2- ական տղա և աղջիկ:
Սյունիքի մարզի թիմը ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Վովա Այվազյանի ղեկավարությամբ, ինչպես նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Քրիստափոր Գաբրիելյանի, Արտյոմ Պողոսյանի, Անուշ Ալթունյանի և Սերգեյ Մինասյանի ջանքերով ցուցաբերեց լավագույն արդյունքներ ` եզրափակիչ մրցումներում գրավելով պատվավոր առաջին տեղը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50