Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է <<ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ>> ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ

11.11.2015

 ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունել է <<Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն>> ծրագիրն իրականացնող Սյունիքի միջնակարգ դպրոցի դպրոցականներին:
Ծրագրի պատասխանատուները մանրամասն ներկայացրին ծրագրի նպատակն ու հետագա անելիքները, նաև մարզպետի ուշադրությանն արժանացրին իրենց կողմից ստեղծված <<Գրենական գորգ>> աշակերտական գործարար ընկերության պատրաստի արտադրանքը: Մարզպետը ողջունեց նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնեց աջակցելու ծրագրի շարունակականությունն ապահովելու հարցում:
Այս ծրագրիրը հնարավորություն է ընձեռում դպրոցականներին ծանոթանալու ձեռնարկատիրության հիմունքներին և գործարար ընկերություններ հիմնելու քայլերին։
Ծրագրի նպատակն է աշակերտներին զինել գործարար հմտություններով, խթանել նրանց նորարարական մտածելակերպը և հնարավորինս նախապատրաստել ապագայում աշխատուժի շուկայի համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36