Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 7 ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ

12.11.2015

Օրերս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել <<Հայոց պատմություն>>, <<Հայոց եկեղեցու պատմություն>>, <<Հայոց լեզու և գրականություն>>, <<Ֆիզիկա>>, <<Քիմիա>>, <<Կենսաբանություն>> առարկաների ուսուցիչների ու դասվարների` <<Լավագույն ուսուցիչ>> ամենամյա մրցույթի 2015թ. հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը:
Այն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ և ՀՀ կրթության ու գիտության նախարարության ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համատեղ ջանքերով:
Սյունիքի մարզից այս տարի մրցույթին մասնակցել է 11 ուսուցիչ, որից 7-ն է արժանացել մրցանակի: Առաջին մրցանակի արժանացած ուսուցիչ այս տարի մարզում չկա: Երկրորդ մրցանակի է արժանացել Սիսիանի ավագ դպրոցի <<Հայոց պատմություն>> առարկայի ուսուցիչ Ռուզաննա Խաչատրյանը, երրորդ մրցանակի՝ Սիսիանի N5 հիմնական դպրոցի <<Հայոց լեզու և գրականություն>> առարկայի ուսուցչուհի Գոհար Հայրապետյանը, Կապանի N5 հիմնական դպրոցի <<Քիմիա>> առարկայի ուսուցչուհի Վարդուհի Օհանջանյանը, Գորիսի N3 հիմնական դպրոցի դասվար Ժասմեն Խուրշուդյանը: Խրախուսական մրցանակի են արժանացել Աճանանի միջնակարգ դպրոցի <<Կենսաբանություն>> առարկայի ուսուցչուհի Մանուշակ Դավթյանը, Կապանի N9 ավագ դպրոցի <<Հայոց լեզու և գրականություն>> առարկայի ուսուցչուհի Նունե Ջհանգիրյանը, Սիսիանի N5 հիմնական դպրոցի դասվար Անժելա Մանուկյանը:
Մրցանակային տեղ զբաղեցրած ուսուցիչները ստացան դրամական պարգև, իսկ խրախուսական մրցանակի արժանացածները՝ գրքեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36