Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆԸ
13.11.2015

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում նոյեմբերի 13-ին անցկացվեց մասնաճյուղի 2014-2015թթ ուսումնական տարվա տարեկան հաշվետության ընդլայնված նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Մինչ նիստի մեկնարկը մարզպետն այցելեց մասնաճյուղում գործող նորակառույց լաբորատորիաները, ծանոթացավ լաբորատոր սարքավորումներին, ձեռքբերված նորագույն տեխնոլոգիաներին և դրանց կիրառման մեթոդներին:
Նիստին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը ամփոփ ներկայացրեց մասնաճյուղում մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները, առկա խնդիրները, դրանց լուծման համար անհրաժեշտ քայլերը:
Հաշվետու զեկուցումից հետո ելույթ ունեցավ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Մարզպետն իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքից և դրական գնահատեց մասնաճյուղի գործունեությունը: Մարզպետը նշեց, որ մասնաճյուղը պետք է էլ ավելի առաջընթաց ապրի և պատրաստակամություն հայտնեց սատարելու մասնաճյուղին` առկա խնդիրների լուծման և զարգացման ծրագրերի իրականացման հարցերում:
Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կարևորեց տարածաշրջանում ինժեներական ոլորտի զարգացումը, շեշտելով,որ այն առավելապես պետք է ապահովել մասնաճյուղի միջոցով:
Այնուհետև տարեկան հաշվետվության վերաբերյալ ելույթ ունեցան գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Սեյրան Բալասանյանը, <<Տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի>> դեկան Անիկ Եղիազարյանը, <<Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնի>> վարիչի պաշտոնակատար Թամարա Ավագյանը: