Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈւՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
17.11.2015

Սիրելիՙ ուսանողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրը հանդիսանում է համախմբման և միասնականության լավագույն ավանդույթի խորհրդանիշ ոչ միայն ձեզ, այլև ողջ երիտասարդության համար:
Յուրաքանչյուր պետության զարգացման ու առաջընթացի գործում ձեզ մեծագույն դերակատարում է վերապահված և համոզված եմ՝ դուք այդ առաքելությունը պատվով եք տանելու: Ձեր գիտելիքներն ու ավյունը հենքն են մեր զարգացող երկրի ու հզոր պետության, բարեկեցիկ կյանքի ու առողջ հասարակության: Դուք եք մեր հասարակության շարժիչ ուժը, և թե ինչ պետություն ենք ունենալու մենք վաղը, առավելապես կախված է հենց ձեզնից՝ այսօրվա ուսանողներից ու երիտասարդներից:
Այնպես որ, սիրելիՙ ուսանողներ, ձեր գիտելիքների ու նպատակասլացության շնորհիվ նվաճեք գիտության բարձունքները, ձեր ներուժն ու ունակություները անմնացորդ ծառայեցրեք մեր երկրի ու մեր մարզի բարգավաճման ու լուսավոր ապագայի կերտման վեհ գործին:
Մեկ անգամ ևս շնորհավորելով մարզի ու հանրապետության բոլոր ուսումնական հաստատություներում սովորող սյունեցի ուսանողներին, մաղթում եմ նվիրական երազանքների և իղձերի իրականացում: Կյանքում եղեՙք համարձակ ու նախաձեռնող, հաջողակ ու լավատես:
ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյան
17.11.2015թ.