Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

18.11.2015

Նոյեմբերի 17-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Կապանի մշակույթի կենտրոնում մասնակցել է Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցամանը ներկա էին մարզի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող բարձր առաջադիմություն ցուցաբերած, հասարակական ակտիվությամբ աչքի ընկնող ուսանողներ, դասախոսներ, պետական այրեր: Մարզպետը, շնորհավորելով ուսանողներին, կարևորեց նրանց դերակատարումը պետության առաջընթացի ու զարգացման գործընթացում:
<<Ձեր գիտելիքներն ու ավյունը հենքն են մեր զարգացող երկրի ու հզոր պետության, բարեկեցիկ կյանքի ու առողջ հասարակության: Դուք եք մեր հասարակության շարժիչ ուժը, և թե ինչ պետություն ենք ունենալու մենք վաղը, առավելապես կախված է հենց ձեզնից՝ այսօրվա ուսանողներից ու երիտասարդներից>>.- իր շնորհավորական խոսքում նշեց Սուրիկ Խաչատրյանը:
Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից մի շարք պետական բուհերում սովորող սյունեցի ուսանողներ արժանացան խրախուսական նվերների ու դրամական պարգևների:
Ուսանողներն իրենց երախտագիտությունը հայտնեցին մարզպետին`օրը հիշարժան դարձնելու, ուսանողությանն ու երիտասարդությանը խրախուսելու, մշտապես իրենց կողքին լինելու, ինչպես նաև կրթության դերը կարևորելու և սատար կանգնելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24