Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԿԱՊԱՆԻ ԹԻՎ 6 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ <<ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀ>> ԱԿՈՒՄԲԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ

18.11.2015

 Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի <<Պատանի երկրապահ>> հայրենասիրական ակումբի հիմնադրման տարեդարձին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ, հանրակրթական հաստատությունների տնօրեններ և այլ հյուրեր:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհավորելով ակումբի սաներին տարեդարձի կապակցությամբ շնորհակալություն հայտնեց դպրոցի ողջ անձնակազմին ու ծնողներին՝ դպրոցում ուսումնական գործընթացին զուգահեռ աշակերտների մեջ հայրենասիրություն սերմանելու և երկրապահ դաստիրակելու համար:
<<Մեկ տարի առաջ նույն ոգևորությամբ այս դպրոցում ստեղծվեց <<Պատանի երկրապահ>> ակումբը, և կարծես թե մեկ տարվա ընթացքում արդեն ոչ թե պատանի երկրապահ են, այլ պատանի սահմանապահ>>,- նշեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ ցանկություն հայտնելով, որ հետագայում թիվ 6 հիմնական դպրոցի օրինակով պատանի երկրապահներ դաստիրակվեն նաև մարզի մյուս դպրոցներում:
Միջոցառմանը հնչեցրին <<Երկրապահ կամավորականների միության>> վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի ուղերձը՝ Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի <<Պատանի երկրապահ>> ակումբի մեկամյակի կապակցությամբ: Իրենց շնորհավորական խոսքն ասացին նաև Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանը, զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ:
Դպրոցի սաները ներկայացրեցին զինվորական շարային պատրաստություն և ցուցադրական վարժություններ, երաժշտական և գեղարվեստական կատարումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:19:38