Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է <<ԹԵԺ ԳԻԾ>>
18.11.2015

Հայաստանի Հանրապետությունում մշտապես գործող նախարարական սոցիալական կոմիտեի 2015 թվականի հունվարի 22-ի նիստի թիվ 14.10/|226138|-15 արձանագրության 2.3 կետի պահանջների կատարման նպատակով, ինչպես նաև ընտանեկան նպաստի համակարգի կատարելագործման, հասցեականության բարձրացման, համակարգում ընտանիքների ընդգրկման գործընթացի թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնում բացվել է <<Թեժ գիծ>>:Այսուհետ նպաստների և սոցիալական ոլորտի հետ կապված իրենց հուզող հարցերով քաղաքացիները կարող են զանգահարել <<Թեժ գծի>> (+374 285) 5-24-29 հեռախոսահամարին: