Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՇԻՆՈՒՀԱՅՐՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

20.11.2015

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Շինուհայրի գյուղապետարանում մասնակացեց Շինուհայրի <<Քաղաքացիների սպասարկման գրասենյակի>> պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցեցին նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության երևանյան գրասենյակի համաղեկավար Լուկաս Լուշերը, գյուղական համայնքների ղեկավարներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող <<Համայնքների զարգացում Հարավային Կովկասում>> ծրագրի շրջանակում Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ:
Քաղաքացիների սպասարկման գրասենյակի նպատակն է <<մեկ կանգառ, մեկ պատուհան>> սկզբունքի համաձայն ծառայությունների կենտրոնացված մատուցումը քաղաքացիներին, տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետության, թափանցիկության և հասանելիության բարձրացումը, քաղաքացու և գյուղապետարանի միջև առավել մատչելի և դյուրին հաղորդակցության ապահովումը: Այսուհետ քաղաքացիները կստանան իրենց հետաքրքրող տեղեկատվությունը և ծառայությունները մեկ վայրում: Մասնակիցները այցելեցին նաև Հալիձորի գյուղապետարան, որտեղ ծանոթացան ՀՀ վարչատարածքային բարեփոխումների իրականացման ընթացքին և գյուղապետարանում կիրառվող տեղեկատվական համակարգերին՝ որպես բարեփոխումների համատեքստում համայնքային կառավարման և քաղաքացիներին վարչական ծառայությունների տրամադրման հիմնական գործիքներ:
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը գործելու է համայնքների խոշորացման ծրագրում ընդգրկված Սյունիքի 8 գյուղերում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24