Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

20.11.2015

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այցելել է Կապանի բժշկական կենտրոն, տեղում ծանոթացել  բժշկական կենտրոնում տեղադրված ռումբի մասին ստացված ահազանգից հետո կատարված աշխատանքներին: Որոնողական աշխատանքների արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանդիպել է բուժանձնակազմին, զրուցել հիվանդների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, քաջալերել վերջիններիս ու շուտափույթ ապաքինում ցանկացել:
Նշենք, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 15-ի սահմաններում Ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, թե Կապանի բժշկական կենտրոնում ռումբ է տեղադրված: Ոստիկանության, փրկարար ծառայության Սյունիքի վարչության աշխատակիցների և անվտանգությունն ապահովող այլ ծառայությունների ուժերով շտապ կազմակերպվեց բուժանձնակազմի և հիվանդների տարհանումը: Հիվանդների մի մասը տեղավորվել է Կապանի պոլիկլինիկայում, իսկ ավելի թեթևներն ուղարկվել են տուն և գտնվում են բժիշկների հսկողության տակ: Ավելի ուշ պարզվել է, որ ահազանգը կեղծ  է և աշխատանք է տարվում ահազանգողի անձը պարզելու ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:14:04