Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

24.11.2015

Այսօր մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Նիստին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ. Ղազարյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև մարզի քաղաքային ու գյուղական համայնքների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներ:
Պետական բյուջեով մարզին և համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորման և դրանց նպատակային օգտագործման մասին հանդես եկավ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հ. Հովհաննիսյանը:
Նշվեց, որ ՀՀ պետական բյուջեից 2015 թվականի նոյեմբերի 23-ի դրությամբ մարզպետարանի աշխատակազմին նախատեսված 524մլն 113 հազար դրամից փաստացի ֆինանսավորվել է 441մլն 899 հազարը կամ 84.3 %: Հ. Հովհաննիսյանի հավաստմամբ, գործընթացն ընթանում է ֆինանսավորման ժամանակացույցին համապատասխան՝ հաշվի առնելով, որ տարվա ավարտին դեռ մեկ ամիս կա:
Պետբյուջեից 2015 թվականին Սյունիքի մարզպետարանին բոլոր ծառայությունների գծով հատկացված գումարները կազմել է 8 մլդ 752 մլն դրամ:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Մ. Կոստանդյանը խոսեց մարզի համայնքներում հողային պետական տեսչական ստուգումների արդյունքների և անելիքների մասին:Նշվեց, որ ուսումնասիրելով հողհատկացման խնդիրներին վերաբերվող օրենսդրության խախտումներով ընդունված որոշումները ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու կամ չեղյալ ճանաչելու նպատակով համայնքների ղեկավարներին տրվել են 28 պարտադիր կատարման ցուցումներ, որոնք կատարվել են ամբողջությամբ: Նշվեց նաև, որ կան համայնքների ավագանիների կայացրած որոշումների սահմանված ժամկետների խախտման դեպքեր, ինչի արդյունքում օպերատիվորեն չի արձագանքվել օրենսդրության խախտումներով կայացված որոշումներին: Մ. Կոստանդյանը համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց վերոնշյալ հարցի վրա:
ՀՀ օրենսդրական և գերատեսչական առանձին իրավական ակտերի և դրանցում կատարված փոփոխությունների մասին տեղեկատվություն ներկայացրեց իրավաբանական բաժնի պետ Ա. Ասրյանը: Հանգամանորեն նշվեց տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրական առանձին ակտերում կատարված վերջին փոփոխությունները: Ա. Ասրյանը նաև նշեց, որ որոշ համայնքների ավագանիների ընդունած որոշումներում /Սալվարդ, Բռնակոթ, Անգեղակոթ, Վաղատուր, Տեղ, Լիճք, Նժդեհ, Սյունիք և այլն/ թույլ են տրվել իրավական ակտի օրենսդրական տեխնիկայի կանոնների մի շարք խախտումներ:
Նիստում մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Ս. Ավետիսյանը տեղեկատվություն ներկայացրեց <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ:
Մարզպետի տեղակալ Վ. Գրգորյանը իր խոսքում անդրադարձավ վարչական հսկողության ստուգումների արդյունքում արձանագրված խախտումներին ու դրանց վերացման հետ կապված հարցերին:
Ելույթներով հանդես եկան Տոլորս և Շինուհայր գյուղական համայնքների ղեկավարները:
Ամփոփելով մարզխորհրդի նիստը` ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվող մի շարք այլ խնդիրների վրա: Մասնավորապես, հողային հարաբերությունները և համայնքներում վարչական հսկողության աշխատանքների իրականացումը կարգավորող, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման և օգտագործման տրամադրման գործընթացների օրենսդրական պահանջների կատարման վրա: Մարզպետը համայնքապետերին հորդորեց հավուր պատշաճի և բարեխիղճ կատարել պետության կողմից իրենց առջև դրված պարտականությունները: Մասնավորապես անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին՝ նշեց, որ համայնքապետերն այս հարցում առավել ակտիվություն պետք է ցուցաբերեն, հաշվի առնելով, որ տարին ավարտվում է:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24