Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՁՈՐՔ ԹԱՂԱՄԱՍԻ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԿԱՄՐՋԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
25.11.2015

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նոյեմբերի 23-ին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ուղեկցությամբ այցելեց Կապանի Ձորք թաղամաս` ծանոթանալու թիվ 13 հիմնական դպրոցի հարակից տարածքում գտնվող վերգետնյա կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Կամրջի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են նոյեմբերի 3-ից: Այն նորոգվում է համայնքի միջոցներով, արժեքը` 12,3 մլն. դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացնում է <<Ստեգոռ>> ՍՊԸ-ն: Ամրացման աշխատանքներց բացի նախատեսվում է նախկին բետոնե աստիճանները փոխարինել բազալտե աստիճաններով, ինչպես նաև տեղադրել նոր լուսատուներ: Ըստ նախնական պայմանավորվածության, եղանակային պայմանների բարենպաստ լինելու դեպքում, կամուրջը շահագործման կհանձնվի դեկտեմբերի վերջին: