Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ

01.12.2015

Նոյեմբերի 30-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Մարզպետն ընդունել է 127 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր հարյուր տասը, աշխատանքի տեղավորման՝ տասներեք, պետպատվերի շրջանակներում բուժում իրականացնելու, առողջարանային ուղեգիր հատկացնելու, նպաստի վերականգնման և շենքի վերելակի վերանորոգման հարցերով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից իննսունիննին տրվել է դրական լուծում, երեք դիմում մերժվել է, ութ դիմում գտնվում է ուսումնասիրման փուլում: Հաշվառման են վերցվել աշխատանքի ընդունվելու մասին դիմած տասներեք քաղաքացիները:
Դրական ընթացք են ստացել պետպատվերի շրջանակներում բուժում իրականացնելու և առողջարանային ուղեգիր հատկացնելու մասին դիմումները:
Մարզպետի հանձնարարությամբ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներում ուսումնասիրվում է նպաստի վերականգնման և շենքի վերելակի վերանորոգման վերաբերյալ դիմումները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24