Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԱՎ ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

01.12.2015

  Նոյեմբերի 23-30-ին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանն ու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Սեյրան Ավետիսյանը քաղաքացիներին հուզող խնդրիներին և առաջարկություններին տեղում ծանոթանալու և ուսումնասիրություն կատարելու նպատակով Կապանի տարածաշրջանի գյուղական համայնքներում կատարեցին քաղաքացիների ընդունելություն: Մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչները ընդունեցին 160 քաղաքացու: Բնակիչների կողմից բարձրացված խնդիրները հիմնականում վերաբերում էին վառելափայտի ձեռքբերմանը, ճանապարհների բարեկարգմանն ու աշխատանքի տեղավորմանը: ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ուսումնասիրություններից հետո բարձրացված հարցերին սահմանված կարգով ընթացք կտրվի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24