Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԽՆՁՈՐԵՍԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍՈՒՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

03.12.2015

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Խնձորեսկում մասնակցել է Գարեգին Սևունցի անվան միջնակարգ դպրոցի <<Արիության դաս>> խորագիրը կրող միջոցառմանը: Այն նվիրված էր արձակագիր Սուրեն Այվազյանի ծննդյան 100-ամյակին, որին ներկա էին նաև տեղական և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, Սուրեն Այվազյանի հարազատներն ու գրչակից ընկերները: Միջոցառման մեկնարկը տրվեց Սուրեն Այվազյանի պանթեոնից, հյուրերը ծաղիկներ խոնարհեցին գրողի շիրիմին, խունկ վառեցին ու հիշեցին հետաքրքիր դրվագներ Սուրեն Այվազյանի կյանքից: Այնուհետև ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հյուրերի ուղեկցությամբ շրջայց կատարեց Խնձորեսկի Գարեգին Սևունցի անվան միջնակարգ դպրոցում, ծանոթացավ դպրոցի փառքի սրահին, կատարված աշխատանքներին, որից հետո մարզպետը դպրոցի դահլիճում ներկա գտնվեց մեծանուն արձակագրին նվիրված մեծարման երեկոյին: Իր շնորհավորական խոսքում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կարևորեց հանրակրթական դպրոցներում նման միջոցառումների անցկացումը և նշեց, որ դրանք աշակերտների մոտ ոչ միայն հայրենասիրություն է դաստիրակում, այլ նաև հարգանքի տուրք է մեր մեծերի ու հերոսների հիշատակի առջև:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36