Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅ ՄԵԾ ԱՐՁԱԿԱԳԻՐ ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԸ 100 ՏԱՐԵԿԱՆ Է

03.12.2015

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գորիսում մասնակցեց հայ մեծ արձակագիր Սերո Խանզադյանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին նաև Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, ԱԺ պատգամավոր Հայկ Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձիք: Հյուրերը նախ ծաղիկներ խոնարհեցին Սերո Խանզադյանի կիսանդրու առջև, մատուցեցին հարգանքի տուրք, այնուհետև մասնակցեցին Սերո Խանզադյանի անունը կրող Գորիսի թիվ 6 միջնակարգ դպրոցում ստեղծված գրական-գեղարվեստական անկյան բացմանը: Մասնակիցները բաժակ բարձրացրին, հիշեցին պատմություններ ու դրվագներ գրողի կյանքից, որից հետո ներկա գտնվեցին Սերո Խանզադյանի անունը կրող դպրոցի սաների պատրաստած տոնական միջոցառմանը:
Շնորհավորելով ներկաներին հոբելյանական օրվա կապակցությամբ` ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը անդրադարձավ նաև Սերո Խանզադյանի թողած գրական հարուստ ժառանգությանը: Սուրիկ Խաչատրյանը մասնավորպես նշեց, որ նրա թողած ժառանգության շնորհիվ այսօր էլ սերունդներ են կրթվում ու դաստիարակվում, և վերջինիս գրչի շնորհիվ նոր շունչ ու կյանք ստացան նաև Սյունյաց աշխարհի ավանդույթներն ու պատմությունները: Սուրիկ Խաչատրյանը հավելեց, որ Սերո Խանզադյանի գրական ամբողջ ժառանգությունը վերագնահատելու և նորովի արժևորելու ուղղությամբ անելիքներ դեռ շատ կան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-11-15 17:22:43