Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՀԱՐԳԵԼ ԵՆ 1988 ԹՎԱԿԱՆԻ ԱՎԵՐԻՉ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

07.12.2015

Այսօր Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, մարզպետարանի ու քաղաքապետարանի, հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ, անհատ քաղաքացիներ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:
Դեկտեմբերյան երկրաշարժի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ, ծաղկադրմամբ ու միջոցառումներով հարգել են նաև մարզի մյուս քաղաքային և գյուղական համայնքներում, հանրակրթական ուսումնական հաստատություններում, աշխատավայրերում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36