Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԿԱՊԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ

10.12.2015


ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այսօր Կապանի մշակույթի կենտրոնում մասնակցել է ժամանակակից էլեկտրոնային գրադարանի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, <<Քաունթերփարթ ինթերնեշնլի>> հայաստանյան գրասենյակի կարողությունների զարգացման տեխնիկական խորհրդատու, թիմի ղեկավար Հայաստան Ստեփանյանը, <<Դանդի Փրիշս Մեթալս Կապան>> ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը, տեղական և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, ուսումնական հաստատությունների տնօրեններ, մանկավարժներ և այլ հյուրեր:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ողջունելով և շնորհավորելով ներկաներին իր խոսքում ընդգծեց, որ այս ձեռքբերումը մի նոր պատուհան է աշխարհին ներկայանալու համար: <<Գրադարանները, անշուշտ, մնայուն արժեքներ են, 20-րդ դարասկզբին մենք ունեցանք այնպիսի հանճարներ, որոնց բնավորության, էության, մեծության մասին հենց գրադարաններից ենք տեղեկացել, և որն էլ կփոխանցվի սերունդներին: Այսօր մենք Սյունիքում 17 հազարից ավելի ընթերցող ունենք և համոզված եմ, որ այս գրադարանը տարիներ հետո դրանց թիվը կկրկնապատկի>>,- նշել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց ովքեր աջակցել են, որպեսզի ծրագիրը կյանքի կոչվի: Մարզպետը նաև կարևորեց նման կենտրոնների դերը մեր մարզի համար և հավելեց, որ սյունեցին միշտ աչքի է ընկել իր գիտելիքներով:
Կապանում առաջին էլեկտրոնային գրադարանի հիմնադրման աշխատանքները մեկնարկել են 2013թ. աշնանը, շինարարությունը սկսվել է 2014թ. մարտից: Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 76,3 մլն դրամ է. այն իրականացվել է համայնքային բյուջեի, <<Դանդի Փրիշս Մեթալս Կապան>> ՓԲԸ, <<Քաունթերփարթ ինթերնեյշնլ>> կազմակերպության և Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ, ամենամեծ ներդրումը՝ 40 մլն դրամ, կատարել է <<Դանդի ՓՄԿ>> ՓԲԸ-ն, համայնքը՝ մոտ 30 մլն դրամ:
Գրադարանն ունի հարմարավետ սրահներ տարբեր հանդիպումների, միջոցառումների, վերապատրաստումների համար, նաև՝ ֆիլմերի և այլ տեսանյութերի դիտումների հնարավորություն:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36