Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԱՊԱՆԻ ԹԻՎ 3 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ, ՄԱՍՆԱԿՑԵԼ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍԻ

14.12.2015

 Այսօր Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվեց դպրոցի շրջանավարտ, անհայտ ճակատագրով ազատամարտիկ Յուրի Գրիգորի Առուստամյանի անունով: Անվանակոչված դասարանում անցկացված առաջին ռազմահայրենասիրական դասին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը,Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, տեղական և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, Յուրի Առուստամյանի հարազատներն ու ընկերները:
Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում կարևորեց Արցախյան հերոսամարտին սյունեցու մասնակցությունն ու մեծ ավանդը` փառք տալով այն հերոսներին, որոնց կյանքի գնով պահպանվեց հայրենի հողը:
<<Նրանք հերոսացան, ոչ թե զոհվեցին, հերոսացան բոլորիս համար: Այդ տղաները չկարողացան հաղթանակի բերկրանքը վայելել, տեսնել այսօրվա խաղաղ ու զարգացող Կապանը>>,- նշեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` իր երախտագիտությունը հայտնելով հայրենիքի համար հերոս զավակներ ծնած մայրերին: Այնուհետև մարզպետը Երկրապահ կամավորականների միության նախագահի կողմից հուշամեդալ հանձնեց Յուրի Առուստամյանի մորը:
Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շրջեց նաև դասասենյակներով, ծանոթացավ դպրոցում առկա խնդիրներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 10:30:18