Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

17.12.2015

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետարանում անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Սյունիքի մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Դավթյանը: Քննարկմանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներ, <<Ողջի>> հաշմանդամների աջակցության հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրակրթական ուսումնական և այլ հաստատությունների տնօրեններ:
Նիստի օրակարգում ընդգրկված էին <<Տրանսպորտի մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար>>, <<Մտավոր և հոգեկան հաշմանդամություն ունեցող անձանց ամուսնության ռիսկերի քննարկում>> և <<Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրեր>> հարցերը: Խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ նիստի մասնակիցները ներկայացրեցին իրենց մտահոգությունները, հանդես եկան առաջարկություններով` ընդգծելով, որ հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ ինտեգրելու համար պետք է կիրառել միջազգային փորձը: ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Դավթյանը նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական մատչելիությունը ապահովելու համար, անհրաժեշտ է համախմբված աշխատանք թե պետական և թե մասնավոր կառույցների հետ: <<Յուրաքանչյուր ոք պետք է իր վերաբերմունքով, աշխատանքով նպաստի, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները թեթևանան>>,- նշել է Վ. Դավթյանը` հավելելով, որ 2016 թվականը հռչակվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծման տարի և այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ է տարվելու նաև Սյունիքի մարզում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 13:38:26