Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՋԱՐԱՆԻ ԹԻՎ ՄԵԿ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ ՏՈՆԵՑ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50 ՏԱՐԻՆ

21.12.2015

Քաջարանի Եղիշե Չարենցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը դեկտեմբերի 17-ին մեծ հանդիսությամբ տոնեց իր 50-ամյա հոբելյանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Դավթյանը, Քաջարանի քաղաքապետ Վ. Գևորգյանը, կրթական հաստատությունների տնօրեններ, դպրոցի նախկին մանկավարժներ ու շրջանավարտներ: Միջոցառումը մեկնարկեց աշխարհագրության դասասենյակի բացման արարողությամբ, որից հետո հյուրերը ներկա գտնվեցին դպրոցի հոբելյանին նվիրված տոնական ցերեկույթին: Հարազատ կրթօջախի տարեդարձին իրենց շնորհավորական խոսքը հնչեցրին դպրոցի նախկին տնօրենները, մանկավարժները, շրջանավարտները: Վերջիներս կիսվեցին նաև այն ջերմ հիշողություններով, որոնք ապրեցին դպրոցի պատերի ներսում:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունից մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը շնորհավորեց Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցի անձնակազմին տոնի կապակցությամբ` մաղթելով կրթօջախին նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: <<Անցած 5 տասնամյակների ընթացքում կրթօջախը ունեցել է բազմաթիվ շրջանավարտներ, նրանցից շատերը դպրոցում ձեռք բերած գիտելիքների շնոհիվ այսօր պատիվ են բերում թե դպրոցին և թե մեզ բոլորիս>>,- նշեց Վարդան Դավթյանը` վստահեցնելով, որ Սյունիքի մարզպետն ու մարզային իշխանությունները մշտապես եղել ու կմնան դպրոցի կողքին:
<<Մարզում բազմաթիվ նախաձեռնություններ իրականացան ուղղված դպրոցաշինությանն ու կրթության որակի բարելավմանը: Գալիք տարվա ընթացքում նույնպես նախատեսվում են աննախադեպ ծավալի ներդրումներ դպրոցաշինության ոլորտում: Կկառուցվեն նոր դպրոցներ և կհիմնանորոգվեն շատերը: Պատահական չէ, որ ՀՀ նախագահի և մարզային պատասխանատուների հետ վերջին հանդիպման ժամանակ երկրի ղեկավարն առանձնակի ուշադրության հրավիրեց և մատնանշեց սյունեցի երեխաների ուսման նկատմամբ սերը, նրանց հաջողությունները բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթներում>>,- հավելեց Վ. Դավթյանը:
Օրվա առթիվ մատաղ սերնդի դաստիրակության գործում ունեցած ավանդի համար մի խումբ մանակավարժներ արժանացան նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհակալագրերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11