Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐՑԵՐ

23.12.2015

ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալներ Վ. Դավթյանն ու Վ. Գրիգորյանը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի ու զբոսաշրջության միջազգային փորձագետ Գեյվին Բելլի հետ քննարկեցին Սյունիքի մարզում զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված հարցեր: Վ. Դավթյանը անդրադարձավ օրեր առաջ ՀՀ Նախագահի և մարզի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ երկրի ղեկավարի կողմից տրված հանձնարականներին` Սյունիքում զբոսաշրջության ներուժի զարգացման վերաբերյալ: Վ. Դավթյանը նշեց, որ զբոսաշրջության համար Սյունիքը գրավիչ դարձնելու և այս ուղղությամբ տարբեր ծրագրեր իրականացնելու ցանկություն կա՝ փորձելով զբոսաշրջության զարգացմանն ուղղված մտահղացումները կյանքի կոչել Կապանի և Մեղրիի տարածաշրջաններից:
Ոլորտում փորձառություն ունեցող զբոսաշրջության միջազգային փորձագետ Գեյվին Բելլը ներկայացրեց իր առաջարկությունները` ընդգծելով, որ Սյունիքի մարզն ունի մեծ պոտենցիալ ստեղծելու թե’ մշակութային և թե’ ժամանցային կենտրոններ, ինչն էլ կխթանի զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը: Փորձագետը նաև հավելեց, որ կա տեղեկատվության պակաս,այն է՝ զբոսաշրջիկների համար չկան ուղեցույցներ ու շատերը ծանոթ չեն սյունեցիների կենցաղին, մարզի պատմամշակութային, զվարճանքի, հանգստի կենտրոններին:
<<Հարկավոր չէ որևէ մեկին համոզել Սյունիքի պատմամշակութային և ռազմավարական նշանակության մասին, բոլորս գիտենք` այստեղ առկա են լուրջ հեռանկարներ, միայն թե անհրաժեշտ է գույքագրել, տեսակավորել ու գնահատել առկա ռեսուրսները և արդեն որոշել` ինչ խնդիրներ ունենք և այդ ուղղությամբ ինչ աշխատանքներ պետք է տարվեն>>,- նշեց ՀՀ  Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Հանդիպմանը ոլորտի զարգացման համար նաև առաջարկ եղավ այն մասին, որ անհրաժեշտ է Սյունիքի դարպասների մոտ ստեղծել տեղեկատվական կենտրոն, ինչը կօգնի մարզ մտնող այցելուին տեղեկանալ մարզում առկա մշակութային ու ժամանցային վայրերի մասին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50