Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<ՀԱՅ ԱՍՊԵՏ 2015>> ԵԹԵՐԱՇՐՋԱՆԻ ՀԱՂԹՈՂԸ ԳՈՐԻՍԻ ԹԻՎ ՄԵԿ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆ Է
24.12.2015

Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող <<Հայ ասպետ>> հեռուստախաղի 2015 թվականի եթերաշրջանի եզրափակիչ փուլում Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի թիմը ցուցադրել է ավագ տարիքային խմբի լավագույն խաղը և գրավել 1-ին պատվավոր տեղը:
<<Հայ ասպետ>> կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն Կ. Տոնոյանը շնորհավորել է ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին սյունեցիների արձանագրած հաղթանակի համար, և միաժամանակ շնորհակալություն հայտնել մարզպետին հիմնադրամի հետ ունեցած 8 տարվա արդյունավետ համագործակցության համար:
Հիմնադրամը տեղեկացրել է նաև, որ արդեն սկսվել են <<Հայ ասպետ>> հեռուստախաղի 2016 թվականի եթերաշրջանի մասնակից դպրոցների հայտերի ընդունումը: