Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԴԱՍԸՆԹԱՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
28.12.2015

Սյունիքի մարզպետարանում <<Հասարակություն` առանց բռնության>> կողմից անցկացվեց <<Կանանց, խաղաղության և անվտանգության օրակարգ. ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի իրականացում և ջատագովում>> խորագրով կարողությունների զարգացման դասընթացը, որին մասնակցեցին մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ: Այն նպատակ ուներ անդրադառնալ խաղաղաշինական գործընթացներում կանանց ներգրավվածությանը, իրազեկել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների անդամներին ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի մասին, ինչպես նաև նրանց տրամադրել գործնական գիտելիքներ <<Գործողությունների ազգային ծրագրի>> ջատագովության վերաբերյալ: Ներկայացվեց` կանանց խաղաղության և անվտանգության օրակարգը, ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի էությունը և իրականացման մեխանիզմները, այնուհետև կազմակերպիչները պատասխանեցին ներկաների հարցերին: