Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<ՊԱՏՎԱՎՈՐ ՍՅՈՒՆԵՑՈՒ>> ԿՈՉՈՒՄ Է ՇՆՈՐՀՎԵԼ ԳԵՆԵՐԱԼ- ԼԵՅՏԵՆԱՆՏ ԷԴԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ

11.01.2016

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրավերով ՀՀ Սյունիքի մարզպետարան էր այցելել գեներալ-լեյտենանտ, 2000-2004 թվականներին ՀՀ Սյունիքի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, որին շնորհվեց  <<Պատվավոր սյունեցու>> կոչում:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խոսքով՝ կոչումը գեներալ-լեյտենանտին շնորհվում է Արցախյան ազատամարտի ընթացքում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի սահմանների պաշտպանության ակտիվ մասնակցության և մարզի զարգացման գործում մատուցած ծառայությունների համար: Մարզպետը նաև նշեց, որ այս կոչումը նույնիսկ ուշացած կարելի է համարել, քանի որ Էդիկ Բարսեղյանը Սյունիքի նկատմամբ իր բարյացակամ վերաբերմունքով ու հարգանքով միշտ էլ ոգևորել է սյունեցիներին:
Էդիկ Բարսեղյանն իր երախտագիտությունը հայտնեց և նշեց, որ բազմաթիվ պարգևներ է ստացել, բայց ամենաթանկ ու կարևոր կոչումը շնորհվեց այսօր: Նա հավելեց, որ իսկապես մեծ պատիվ է և միևնույն ժամանակ պարտավորեցնող, նույնիսկ ավելին, քան ամբողջ ծառայողական գործունեության համար ստացած որևէ պարգև: Էդիկ Բարսեղյանը նաև հավաստիացրեց, որ իր հնարավորությունների սահմաններում այսուհետ էլ շարունակելու է նպաստել մարզի բարօրությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36