Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
13.01.2016

Սյունիքի մարզում հունվարի 12-ից մեկնարկել է ձմեռային զորակոչը: Նորակոչիկները Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի, տեղական ինքնակառավարման և տարածքային զինկոմիսարիատների աշխատակիցների ուղեկցությամբ այցելել են քաղաքային համայնքների հուշահամալիրներ, ծաղկեպսակներ դրել զոհված ազամարտիկների շիրիմներին: Նորակոչիկների հայրենասիրական ոգին բարձրացնելու նպատատակով տարածքային զինկոմիսարիատների բակերում տեղի են ունեցել բարեմաղթանքի միտինգներ, որին մասնակցել են մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ: Միտինգներն ավարտվել են փոքրիկ համերգով, որից հետո նորակոչիկներն ուղևորվել են ՀՀ ՊՆ զինվորական կենտրոնական հավաքակայան: